Խոշոր ավտովթար Երևանում. Ավանի թաղապետարանի դիմաց բախվել են Opel-ն ու «Նիվան». վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 14:20-ի սահմաններում Ավան թաղապետարանի դիմաց բախվել են ՎԱԶ-2121 մակնիշի 10 NV 770 համարանիշի և Opel մակնիշի 35 FQ 126 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Նիվան» գլխիվայր շրջվել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: