1949 դիտում
12:56 16-03-2019
Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի վերաբերյալ ցանկացած որոշում կայացվելու է հօգուտ մոնթեականների. նախարարի պարզաբանումը
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, ցանկացած պարագայում, ունենալու է փայլուն պայմաններ սաների ուսումնառության ու հանգստի կազմակերպման համար։ Այս մասին «[url=https://armenpress.am/arm/news/967794.html]Արմենպրես[/url]»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտոպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.
-Պարոն նախարար, վերջին օրերին բավական մեծ աղմուկ է բարձրացրել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի՝ Դիլիջանում գտնվող համալիրի հնարավոր օտարման մասին տեղեկությունը։ Իրականում կա՞ նման ծրագիր։
-Կան դեռևս քննարկումներ՝ կապված վարժարանի՝ ներկայիս համալիրի փոխարեն ռազմամարզական ուղղվածությանն առավել հարմարեցված և, ծախսային առումով, առավել ընկալելի կառույց տեղափոխելու շուրջ։ Սա արձանագրելը չափազանց կարևոր է. մենք չենք խոսում վարժարանը փակելու, կամ նույնիսկ սաներին ավելի վատ պայմաններ առաջարկելու մասին։ Դա ի սկզբանե բացառված է։ Անգամ չի քննարկվում Դիլիջանից, կամ Տավուշի մարզից այն տեղափոխելու հարցը։ Մենք ընդամենը քննարկում ենք ներկայիս համալիրի շահագործման նպատահարմարությունը և այլ լուծումներ գտնելու հնարավորությունը։ Վարժարանը շարունակելու է գործել՝ մատուցելով որակյալ կրթություն և դարբնոց հանդիսանալով մեր բանակի ապագա սպաների համար։ Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։
-Այդուհանդերձ, կա պնդում, որ կառավարությունը բյուջեն համալրելու նպատակով է որոշել վաճառել համալիրը և դա արվելու է ի վնաս վարժարանի։
-Ոչ։ Իրականում վարժարանի ներկայիս համալիրը պահելն ու սպասարկելը չափազանց մեծ բեռ է բանակի համար։ Տեսեք. շուրջ 250 սանի ուսումնառության համար մենք, այսօր, վճարում ենք մոտ 1 միլիարդ դրամ, որի մեծ մասն ուղղվում է ենթակառոցվածքների պահպանմանը և, մեծ հաշվով, մատուցվող կրթության որակի հետ կապ չունի։ Արդյո՞ք դա արդյունավետ է։ Համաձայնեք՝ կարելի է գոնե քննարկել։ Իսկ արդյո՞ք մենք չենք կարող գտնել լուծում, որի պարագայում հնարավոր կլինի տնտեսել այդ գումարի մի մասը, որով կկարողանանք, օրինակ, բազմաթիվ սպաների բնակարանային հարցեր լուծել։ Կարծում եմ՝ կարելի է և պետք է քննարկել։
Իհարկե՝ համալիրում ստեղծված են փայլուն պայմաններ։ Բայց փաստ է նաև, որ ոչ բոլոր ենթակառուցվածքներն են լիարժեք օգտագործվում, համալիրի շենքային պայմանները, որոշ դեպքերում, ուղղակի հարմարեցված չեն վարժարանի նպատակներին և այլն։ Այսինքն՝ կան բավական մեծ թվով խնդիրներ, որոնք մեզ օբյեկտիվորեն պարտադրում են առնվազն քննարկել ներկայիս համալիրի շահագործման նպատակահարմարությունը։
-Կա, արդյո՞ք, պատկերացում, թե ինչ կլինի վարժարանի հետ, եթե ներկայիս համալիրն օտարվի։
-Նախ, մինչև վարժարանի համար շենքային այլ լուծումներ չգտնվեն՝ այն շարունակելու է գործել ներկայիս համալիրում։ Ընդ որում, հանրապետության վարչապետի հետ մենք ունենք լիարժեք փոխհամաձայնություն այն հարցում, որ եթե վարժարանի տեղակայման վայրը փոխվի, ապա նոր համալիրը պետք է ունենա հնարավոր լավագույն պայմանները, որոնք համապատասխանում են միջազգային ժամանակակից բոլոր չափանիշներին։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/967794.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1025 դիտում
13:57 12-02-2015
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների թիմը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
2853 դիտում
17:32 13-02-2017
Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը կմասնակցի «Պատանի հայրենասերների» 15-րդ միջազգային հավաքին
Այս բաժնից
1054 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն
1201 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն