ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական
Աժ նախագահը շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթանալ կենտրոնի գործունեությանը, զրուցել կենտրոնում իրենց վերականգնողական բուժումը ստացող վիրավոր զինծառայողների հետ:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը խորհրդարանի ղեկավարին ներկայացրել են կենտրոնի ընթացիկ գործունեությունն ու հետագա ծրագրերը:
Կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծվում են նաև նրանց սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցերը:
Ա. Միրզոյանը թեյի սեղանի շուրջ զրուցեց կենտրոնում բուժում ստացող տղաների հետ: Նա շնորհակալություն հայտնեց հայրենիքի պաշտպաններին՝ նվիրումի ու անմնացորդ ծառայության համար և նրանց մաղթեց շուտափույթ առողջություն:
ԱԺ նախագահը կարևորել է կենտրոնում բուժում ստացող վիրավոր զինվորներին արժանապատիվ կյանք վերադարձնելու անհրաժեշտությունը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի