Մահացել է ռուսաստանցի երգչուհի Յուլիա Նաչալովան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Մոսկվայում 38 տարեկան հասակում մահացել է երգչուհի Յուլիա Նաչալովան:
Այս շաբաթվա սկզբում երգչուհին տեղափոխվել էր մոսկովյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժին: Պատճառը արյան մեջ շաքարի պարունակության կտրուկ աճն էր:
Երգչուհու մենեջեր Աննա Իսաևան հայտնել էր, որ մի քանի տարի առաջ Նաչալովայի մոտ ախտորոշել էին պոդագրա, իսկ ներկայիս վիճակի ծանրացումը պայմանավորված է եղել երկարատև նկարահանումներում ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ: Հիվանդանոց տեղափոխելուց հետո էր պարզվել, որ երգչուհու վիճակը ծայրահեղ ծանր է:
Մարտի 13-ին Նաչալովային միացրել էին արհեստական շնչառության սարքին: Այնուհետև հաղորդվել էր, որ նա ոտքի վիրահատության է ենթարկվել և գտնվում է արհեստական կոմայի մեջ: