Երգչուհի Յուլիա Նաչալովայի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 21-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երգչուհի Յուլիա Նաչալովայի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 21-ին՝ Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանոցում:
Այս մասին հայտնել է երգչուհու մենեջեր Աննա Իսաևան:
Իսաևան նաև հայտնել է, որ նույն օրն է կայանալու Նաչալովայի հետ հրաժեշտի արարողությունը. «Այն կկայանա Սգո դահլիճում, ժամը 12-ից 14-ը»:
Հիշեցնենք, որ Յուլիա Նաչալովան կյանքից հեռացել է մարտի 16-ին՝ Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Նախնական տվյալներով, 38-ամյա երգչուհին մահացել է սրտի կանգից: