4475 դիտում
20:05 17-03-2019
Հայկական պատվիրակությունը, պատգամավորները այցելել են Վրաստանի ներքին գործերի նախարարություն. ՖՈՏՈՇԱՐՔ
ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Էդգար Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ պատգամավորներից, Անվտանգության խորհրդի, գործադիրի, հկ-ների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիրներից բաղկացած հայկական ոչ պաշտոնական պատվիրակության կազմում այցելեցինք Վրաստանի ներքին գործերի նախարարություն, ուր ծանոթացանք պարեկային ոստիկանության բարեփոխումների՝ տակավին շարունակվող ընթացքին։
Թեև մեր հարևաններին հաջողվել է ստեղծել կոռուպցիայից, չարաշահումներից մեծապես զերծ բարձրակարգ պետական հաստատություն, որն արդյունավետ կերպով իրականացնում է ճանապարհային և հասարակական անվտանգության իր գործառույթներն ու քաղաքացիներին լավ որակի ծառայություններ է մատուցում, այդուհանդերձ ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ ի տարբերություն 2004 թ. Վրաստանի՝ մենք զրոյական կետում չենք գտնվում և բազմաթիվ հատվածական ռեֆորմներ նախորդ տարիներին արդեն իսկ իրականացվել են։
Հարկավոր է ընդամենը ցուցաբերել համակարգային, կառուցվածքաստեղծ մոտեցում եղածը հղկելու, ամբողջացնելու և եթե թույլ կտաք ասել, համապատասխան ձևով փաթեթավորելու համար»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
62283 դիտում
15:37 28-11-2023
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով՝ ոստիկանության ներքին գործերի բաժինների նոր պետեր են նշանակվել
Այս բաժնից
604 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
895 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը
577 դիտում
19:00 21-01-2025
Կոստանյանն ու Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր