211652_close_icon
views-count4649 դիտում article-date 23:22 17-03-2019

«Էվերթոնը» նվեր արեց «Արսենալին»՝ հաղթելով «Չելսիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» արտագնա խաղում անակնկալ պարտվեց Լիվերպուլի «Էվերթոնին»: Առաջին խաղակեսում լոնդոնցիները հսկայական առավելություն ունեին, բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցին, սակայն ֆանտաստիկ խաղաց «Էվերթոնի» և Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջորդան Փիքֆորդը, որը մի քանի դրվագում փրկեց թիմին: Իսկ ահա երկրորդ խաղակեսում առավելությունն արդեն «Էվերթոնինն» էր, որը երկու անգամ կարողացավ գրավել «Չելսիի» դարպասը. գոլերի հեղինակ դարձան Ռիշարլիսոնը և Սիգուրդսոնը՝ 2:0 Այդ պարտությունից հետո «Չելսին» 57 միավորով մնաց 6-րդ տեղում և բարդացրեց իր վիճակը Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարում: «Արսենալը» 60 միավորով 4-րդն է, «Մանչեսթեր Յունայթեդը» 58 միավորով՝ 5-րդը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր