2053 դիտում
13:02 19-03-2019
Արման Օսիկյանը պաշտոն է ստացել Կադաստրի պետական կոմիտեում
Կադաստրի կոմիտեի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Արման Օսիկյանը նշանակվել է սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչության պետ: Մինչ այս նշանակումը Արման Օսիկյանը Կոմիտեի ղեկավարի օգնականն էր։
«Կադաստրի կոմիտի ղեկավարի հրամանով սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչության պետ է նշանակվել 41-ամյա Արման Օսիկյանը։ Նա Կադաստրում աշխատում է 2002 թվականից։ Նշանակման մասին հայտնելիս Սարհատ Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցության մասնակիցներին համոզմունքը փոխանցեց, որ Օսիկյանի երկար տարիների փորձը կօգնի այս վարչության դերը վերարժևորելուն.
«Որպեսզի դա ոչ թե լինի զուտ գրասենյակների աշխատանքը համակարգող, այլ մեր բոլոր ծառայությունների փաթեթը կատարելագործող վարչություն»»,- ասված է հաղորդագրության մեջ ։
Նշվում է նաև, որ Արման Օսիկյանը մասնագիտությամբ կառավարման հոգեբան է: Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում ստացել է պետական և մունիցիպալ կառավարման մագիստրոսի կոչում։ Անկուսակցական է։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Նմանատիպ նյութեր
1150 դիտում
13:09 10-01-2024
Վահե Միրզոյանը նոր պաշտոն է ստացել Քննչական կոմիտեում
4146 դիտում
10:08 01-04-2016
ԱԺ պատգամավորը՝ Կադաստրի պետական կոմիտեում. «Ժողովուրդ»
3091 դիտում
10:13 26-02-2020
Կադրային զտում՝ կադաստրի պետական կոմիտեում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1330 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
952 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը