3181 դիտում
10:13 26-02-2020
Կադրային զտում՝ կադաստրի պետական կոմիտեում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում կադրային զտում է, և կոմիտեի նորանշանակ ղեկավար Սուրեն Թովմասյանը լծվել է հին կադրերից ազատվելու գործին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ներկայիս ղեկավարն այս ընթացքում փորձում է ձերբազատվել ոչ միայն Սարհատ Պետրոսյանի կադրերից, այլև նրանցից, որոնք տասնյակ տարիներ աշխատել են այս համակարգում:
Օրինակ՝ այս տարեսկզբին աշխատանքից ազատվեց Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավար Արթուր Պետրոսյանը, բայց, ըստ պաշտոնական հաղորդագրության, Պետրոսյանն ազատվել է առողջական խնդիրների պատճառով: Եվ այս ընթացքում Կադաստրի կոմիտեում թափուր պաշտոններ կան, որոնք զբաղեցնելու համար մրցույթներ են տեղի ունենում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ Կադաստրի կոմիտեում զուգահեռ բարեփոխումների գործընթաց է սկսվել, որը ղեկավարում է տեղակալ Դավիթ Սողոմոնյանը: Խոսքը կադաստրային քարտեզների մասին է:
Պարզվում է՝ կադաստրային քարտեզները կոմիտեի աշխատակազմը փորձում է բերել այն տեսքի, որպեսզի բնակիչը խնդիր չունենա: Իսկ մինչ այդ, նշենք, որ այս երևույթը դատական քաշքշուկների, բանկային խնդիրների պատճառ է դառնում:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած մասնագետի խոսքով՝ Կադաստրի դատական հայցերի գերակշիռ մասը չի բավարարվում, ինչի հետևանքով Կադաստրը Արդարադատության նախարարությանը պարտք է ավելի քան 200 մլն դրամ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4209 դիտում
10:08 01-04-2016
ԱԺ պատգամավորը՝ Կադաստրի պետական կոմիտեում. «Ժողովուրդ»
2113 դիտում
13:02 19-03-2019
Արման Օսիկյանը պաշտոն է ստացել Կադաստրի պետական կոմիտեում
5831 դիտում
14:21 08-10-2016
Ջրային տնտեսության պետական կոմիտեում հարկադրված կադրային փոփոխություններ չեն լինելու. Արսեն Հարությունյան
Այս բաժնից
1657 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1291 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»