1680 դիտում
20:13 19-03-2019
Հրաձիգների Լիլիթ Մկրտչյան-Գոհար Հարությունյան-Արուսյակ Գրիգորյան եռյակը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում երեկ՝ մարտի 18-ին, վազող թիրախ ձևի խառը վազք վարժության մեծահասակների պայքարում Լիլիթ Մկրտչյան-Գոհար Հարությունյան-Արուսյակ Գրիգորյան եռյակը, հավաքելով 1607 միավոր, դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր:
Վազող թիրախ ձևի նորմալ վազք վարժության անհատական պայքարում Լիլիթ Մկրտչյանը 541 միավորով գրավել է 7-րդ տեղը, Գոհար Հարությունյանը 535 միավորով՝ 10-րդ տեղը և Արուսյակ Գրիգորյանը 531 միավորով՝ 11-րդ տեղը:
Նույն օրը ատրճանակ ձևով մրցող մարզիկներ Զավեն Իգիթյանը և Նարե Գաբրիելյանը թիմային միքս վարժության երիտասարդների պայքարում 747 միավորով զբաղեցրել են 20-րդ տեղը:
Նշենք, որ մարզիկները Խորվաթիա են մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ: Մինչև մրցավայր մեկնելը հայ հրաձիգները մարզիչների գլխավորությամբ փետրվարի 1-ից 16-ը ուսումնամարզական հավաք են անցկացրել Լեհաստանի Վրոցլավ քաղաքում:
Նմանատիպ նյութեր
703 դիտում
17:37 04-09-2024
6 ոսկե, 7 արծաթե և 7 բրոնզե մեդալներ. հայ հրաձիգների արդյունքները Եվրոպայի առաջնությունում
3644 դիտում
13:26 10-08-2018
Հայ ջրացատկորդների Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան զույգը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
2461 դիտում
15:22 11-05-2016
Լիլիթ Մկրտչյանը՝ ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր
Այս բաժնից
3199 դիտում
16:24 17-10-2024
Մոնիկա Աղզումյանը WKF աշխարհի կարատեի առաջնությունում դարձել է աշխարհի չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1090 դիտում
23:41 16-10-2024
Էլիդա Քոչարյանն ապահովել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալը