211652_close_icon
views-count763 դիտում article-date 23:41 16-10-2024

Էլիդա Քոչարյանն ապահովել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալը

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ Էլիդա Քոչարյանն ապահովել է Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալը:

Բուլղարիայում ընթացող Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնության 60 կգ քաշի գործող չեմպիոն Էլիդա Քոչարյանը 1/4 եզրափակչում հաղթել է վրացի Լանա Բոլկվաձեին և դուրս եկել կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Հոկտեմբերի 16-ին կիսաեզրափակիչ դուրս գալու և մեդալ ապահովելու համար կպայքարեն տղաները։ 1/4 եզրափակչում Հայաստանն ունի 8 բռնցքամարտիկ։

Նմանատիպ նյութեր