2019 դիտում
09:29 20-03-2019
Նախորդ իշխանությունն է պարտադրել խախտումներ անել. Լյովա Խաչատրյան․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապարանի տարածաշրջանի որոշ համայնքներում վերջին շրջանում շատ գյուղապետերի կողմից չարաշահումների դեպքեր են բացահայտվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը կարծիք հայտնեց, թե իրավապահ մարմինները չպետք է ընկնեն գյուղապետերի հետևից:
«Չգրված, բայց պարտադրված կարգեր են եղել նախորդ իշխանությունների օրոք: Նախորդ իշխանությունը կոռուպցիոն սխեմայով է ղեկավարել երկիրը: Այսինքն` պարտադրել են, որ գյուղապետը խախտումներ անի: Մոզամբիկից էր, որտեղից էր, մասնագետ էին բերել, որ ցորեն աճեցնի, կովի կրծքերն էին լվալ սովորեցնում, բոլոր ճանապարհաշինարարությունները, գազաֆիկացման աշխատանքները, բոլոր դպրոցների վերանորոգումները, մանկապարտեզների կառուցումները, վարկային ծրագրերը, խորհրդատվական ծախսեր կային 24 տոկոս: Սա է իրենց ման գալու տեղը, ոչ թե էկել ընկել են գյուղապետերի հետևից»,-ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով,- «Թող ձեռք քաշեն գյուղապետերից: Եթե էսպես լինի, ամբողջ Հայաստանին պետք է դատեն»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2560 դիտում
16:07 03-05-2016
Քաղաքական դաշտը այն տեղը չէ, որ մեկը տուալետ գնա, գա, տեսնի` իր տեղը զբաղեցրել են. Լյովա Խաչատրյան
2133 դիտում
13:57 14-09-2016
2000 տարի առանց տեսնելու հավատացել ենք. Լյովա Խաչատրյան
2605 դիտում
10:17 24-03-2017
Թող կազդուրվի շտաբի պետս, հիմա կարևորը դա է, հետո կհասկանանք. Լյովա Խաչատրյան. «Իրավունք»
Այս բաժնից
1063 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»