211652_close_icon
views-count2193 դիտում article-date 13:57 14-09-2016

2000 տարի առանց տեսնելու հավատացել ենք. Լյովա Խաչատրյան

«2000 տարի առանց տեսնելու հավատացել ենք: Հասուն մարդիկ ենք, այսուհետ պիտի տեսնենք, նոր հավատանք: Կաշխատի, կտեսնենք»,- այսպես է արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում՝ խոսելով ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանից ակնկալվող գործունեությունից: «Ընդունում եմ, որ ինքը փորձ ունի, աշխատել է: Որտեղ աշխատել է, պատվով է դուրս եկել, կարողացել է կազմակերպել, բայց կանի՞, թույլ կտա՞ն նրան, թե՞ ոչ, կապրենք, կտեսնենք: Երբ գործողությունները տեսնենք, այն ժամանակ էլ իրեն կհարցնենք՝ թո՞ւյլ են տալիս, թե՞ թույլ չեն տալիս»,- ասաց Խաչատրյանը, սակայն չպարզաբանեց՝ ով պետք է թույլ տա: Լյովա Խաչատրյանն ընդգծեց, թե նախորդ կառավարությունն էլ կարող էր տնտեսությանն ինչ-որ օգուտ տալ, սակայն ոչ մի կառավարություն երբևէ ինքնուրույն ծրագիր չի իրականացրել, այդ պատճառով ներկայիս տնտեսությունն այս վիճակում է:

Նմանատիպ նյութեր