Արդյոք՞ Արարատի մարզպետը 35 ուսուցչի կազատի աշխատանքից տնօրենի համար. slaq.am
Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչակազմն այսօր հանդիպեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ՝ տեղեկանալու, թե վերջինս ինչպես է տեսնում վերջին օրերին դպրոցում տեղի ունեցող խնդրի լուծումը:
«Ոչ մի հարցի պատասխան չտրվեց, ասեմ ավելին՝ մեզ էին փորձում մեղադրել դասապրոցեսը խափանելու համար»,- [url=http://www.slaq.am/arm/news/1306359/?fbclid=IwAR3h6eCVP7aQfm6S4VojdjdS4_LBYGu8vbJHgd5a8nK07BYIZ-d3ENGnS6U]Slaq.am[/url]-ի հերթական հարցին պատասխանելով նշեց դպրոցի փոխտօրեն Ռեգինա Սիմոնյանը:
Ըստ ուսուցչական կազմի՝ տնօրենը բոլոր տեսանկյունից արդարացված է մարզպետարանի կողմից, իսկ 35 մանկավարժի ու գյուղացիների ձայնը տեղ չի հասնում:
«Մեզ հետ փորձում էին խոսել իրավական դաշտով, իսկ մենք շատ վիրավորված ու զայրացած դուրս եկանք մարզպետարանից»,- ասաց փոխտնօրենը:
Ըստ նրա ամբողջ աշխատակազմը պատրաստ է ազատվել աշխատանքից, եթե օրենքով արդարացված կլինի 35 ուսուցչի աշխատանքից ազատելն ու կտրվի դրա համար հիմնավոր պատճառներ:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.slaq.am/arm/news/1306359/?fbclid=IwAR3h6eCVP7aQfm6S4VojdjdS4_LBYGu8vbJHgd5a8nK07BYIZ-d3ENGnS6U]կայքում[/url]։