14818 դիտում
14:54 24-05-2018
Արդարադատության նախարարությունը որոշ խախտումներ արած վարորդներին կազատի տուգանքներից
Կառավարության նիստում այսօր ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրեց օրենքի նախագիծ, որով նախատեսվում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը վարչական իրավախախտումների վերաբերյալ որոշ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել տուգանքի գումարը (չվճարած մասը), ինչպես նաև այն բռնագանձելու կապակցությամբ առաջացած կատարողական ծախսերը վճարելու պարտականությունից:
Այս նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում նշանակված տուգանքների մեծ թվով, որը, մի կողմից, չի նպաստում պետության կողմից իրավախախտումների կանխմանը ուղղված քաղաքականության արդյունավետ իրականացմանը, իսկ, մյուս կողմից, տուգանքների վճարումը, կապված հասցեատերերի սոցիալական վիճակով, շատ դեպքերում ունենում է բացասական հետևանքներ:
Նմանատիպ նյութեր
1425 դիտում
18:00 21-07-2014
ՀՀ բնապահպանության նախարարությունը վարչական տուգանքներից 1.54 մլն դրամ է ներմուծել պետբյուջե
1365 դիտում
21:38 12-03-2014
Նոր պատվաստանյութը երեխային կազատի թոքաբորբերից ու մինինգիտներից. տեսանյութ
Այս բաժնից
1459 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
874 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին