211652_close_icon
views-count1018 դիտում article-date 14:06 08-10-2014

Դեսպան Ադոնցն իր հավատարմագրերը հանձնեց Իսպանիայի թագավորին

Հոկտեմբերի 6-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն իր հավատարմագրերը հանձնեց Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդին: Հանձնման արարողությունից հետո դեսպան Ադոնցն առանձնազրույց ունեցավ Ֆելիպե 6-րդի հետ, որին մասնակցում էր նաև Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալլոն: Երկուստեք անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպություններում համագործակցությանը և կարևորվեց քաղաքական երկխոսության մակարդակի բարձրացումն ու տնտեսական համագործակցության խորացումը: Ֆելիպե 6-րդի խնդրանքով դեսպանը ներկայացրեց արդիական միջազգային խնդիրների և հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցերի առնչությամբ Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները: Հանդիպման ավարտին Իսպանիայի թագավորը խնդրեց իր լավագույն մաղթանքները փոխանցել ՀՀ նախագահին և հայ ժողովրդին:

Նմանատիպ նյութեր