1708 դիտում
16:42 22-03-2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հրապարակել է համապետական մաքրության օրվա կոնտակտային հեռախոսահամարները
Մարտի 23-ին հայտարարված համապետական մաքրության օրվան ընդառաջ` ՀՀ բոլոր մարզպետարանների, համայնքների պաշտոնական կայքերում և ֆեյսբուքյան էջերում արդեն հրապարակվում են տեղեկատվություն շաբաթօրյակի կազմակերպման հետ կապված, տեղադրվում են մաքրման ենթակա տարածքների սխեմաները:
Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Շաբաթօրյակը կազմակերպվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ` «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում:Այդ օրը աղբակույտերից կմաքրվեն զբոսաշրջային ուղղությունները, պատմամշակութային հուշարձանները, հատուկ պահպանվող տարածքներն ու զբոսայգիները, միջհամայնքային ճանապարհներն ու բնակավայրերին հարակից տարածքները:
Մաքրության օրվա շրջանակում շահագրգիռ կազմակերպությունների, պետական տարբեր մարմինների, համայնքների ակտիվ համագործակցության, հանրային լայն իրազեկում ապահովելու, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների լուծման՝ աղբահանության, աղբի կուտակման հետ կապված տարբեր ահազանգերի համար ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում գործում է ԹԵԺ ԳԻԾ` հետևյալ հեռախոսահամարներով` 010-511-398, 010-511-327:
Այն քաղաքացիները, ովքեր ցանկություն ունեն ընտանիքներով, ընկերներով, կոլեկտիվներով մասնակցել համապետական շաբաթօրյակին, պարզել, թե իրենց բնակության վայրում որտեղ կարող են ներգրավվել աշխատանքներում, կարող են զանգահարել ՀՀ բոլոր մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում գործող հետևյալ հեռախոսահամարներով:
Երևան- 011-51-41- 76
Շիրակի մարզ- 0312-3-71-61
Տավուշի մարզ- 093-11-04-79
Լոռու մարզ- 094-24-75-11
Արագածոտնի մարզ- 0232-3-23-74
Կոտայքի մարզ- 093-21-55-77
Գեղարքունիքի մարզ- 093-63-62-47
Արարատի մարզ- 093-07-68-88
Արմավիրի մարզ- 093-32-95-75
Վայոց ձորի մարզ- 077-21-21-73
Սյունիքի մարզ- 098-78-48-48
Նմանատիպ նյութեր
1202 դիտում
12:29 08-06-2019
Հանրապետության տարածքում մեկնարկել են համապետական մաքրության օրվա միջոցառումները
1622 դիտում
14:23 19-03-2019
Վարչապետը նախապես չհայտարարված համայնքում կմասնակցի համապետական մաքրության
2130 դիտում
11:17 20-03-2019
Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ակտիվորեն մասնակցել համապետական մաքրության օրվան
Այս բաժնից
691 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար
601 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ