1244 դիտում
16:06 23-03-2019
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները սիրիահայ պատանիների հետ մասնակցել են համապետական շաբաթօրյակին
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակիցները և «Քայլ դեպի տուն» ծրագրի սիրիահայ պատանիները նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանի գլխավորությամբ մասնակցել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպված համապետական շաբաթօրյակին:
Սփյուռքի նախարարությունից տեղեկացնում են, որ նրանք մաքրել և բարեկարգել են Օղակաձև զբոսայգում՝ Միքայել Նալբանդյանի արձանին հարակից տարածքում գտնվող «Հայ բարերարների ճեմուղին»:
Հայաստանում համապետական մաքրության օր է: Հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից նախաձեռնված համապետական մաքրության օրվա ակտիվ միջոցառումները:
Շաբաթօրյակի աշխատանքներին իրենց մասնակցությունն են ցուցաբերում գործադիր իշխանության համապետական և տարածքային կառույցները, մարզպետարանները, համայնքնապետարանները, հանրային և կրթական հաստատությունները, մասնավոր ընկերությունները, մասնագիտացված հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու քաղաքացիները:
Նմանատիպ նյութեր
1074 դիտում
17:12 23-03-2019
ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
973 դիտում
16:04 29-04-2023
ՊԵԿ-ի աշխատակիցները ևս մասնակցել են համապետական շաբաթօրյակին
3210 դիտում
19:58 08-09-2018
Քրեակատարողական ծառայության աշխատակիցները մասնակցեցին համապետական շաբաթօրյակին
Այս բաժնից
862 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
703 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
760 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են