211652_close_icon
views-count2841 դիտում article-date 16:39 23-03-2019

Հակառակորդն անցած շաբաթվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում մարտի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 180 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1900 կրակոց: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնային գծի բոլոր ուղղություններում` շարունակելով իրականացնել արդյունավետ մարտական հերթապահություն:

Նմանատիպ նյութեր