211652_close_icon
views-count14520 դիտում article-date 08:37 24-03-2019

Երբեք ոչինչ չեմ պահանջել՝ գիտակցելով, որ դեռ չունեմ այդքան заслуга պետության առջև, բայց հիմա ստիպված եմ ՊԱՀԱՆՋԵԼ այդ «դուխովներին» ենթարկել խստագույն քրեական պատասխանատվության. Արթուր Ղազինյան

Քաղաքագետ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլի հրապարակմանը, համաձայն որի՝ Մեղրիում գնդի ապստամբությունից հետո զինվորներին պատժել են՝ Ղարաբաղ ուղարկելով: «Ուրեմն ինչ է տեղի ունեցել Մեղրիի զորամասում. մի քանի տասնյակ «դուխով պատանի վարչապետներ» որոշել են իրացնել իրենց տրված «այսուհետ ամեն ինչ որոշելու» իրավունքը և իրենց համար ցանկալի կանոնները հաստատել զորամասում՝ չենթարկվելով զորամասի հրամանատարների զինվորական կանոնակարգը պահպանելու հրահանգին: Նրանցից մի քանիսի «պատրաստի վարչապետ» ծնողներն էլ աղմուկ են բարձրացրել իրենց «պատանի վարչապետների» նկատմամբ հրամանատարների կողմից կիրառված պատժի համար: Զգում էի, որ սա մի օր հասնելու է բանակին, քանի որ Հայկական բանակը միակ կանգուն, ամուր ու չվարկաբեկված պետական ինստիտուտն էր մնացել: Երբեք ոչինչ չեմ պահանջել՝ գիտակցելով, որ դեռ չունեմ այդքան заслуга պետության առջև, բայց հիմա ստիպված եմ ՊԱՀԱՆՋԵԼ այդ «դուխովներին» ենթարկել խստագույն քրեական պատասխանատվության և բացառել նման վտանգավոր երևույթների կրկնումը Հայկական բանակում»,– գրել է նա։ Ավելի վաղ, [color=#EF2929]epress.am[/color]-ը տեսանյութ էր տեղադրել, որում Մեղրիում ծառայող զինվորների մայրերից մեկն ասել էր, որ գնդի մի քանի հարյուր զինվորներ ապստամբել են սպաներից մեկի վարքի դեմ, բոլորով լքել են զորամասը և վերադարձել՝ հետևելով հրամանատարի հորդորներին։ Նույն օրը՝ կեսգիշերին մոտ գունդը շարել են, ընտրել 20 զինվորի, պատռել համազգեստները և ավտոբուսով ուղարկել Կապանի Ռազմական ոստիկանություն, որտեղից մի մասին ուղարկել են Ստեփանակերտ։ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել. ««ՀՀ ԶՈւ-երում կարգազնացությունները եւ անհնազանդությունները անթույլատրելի են եւ պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Նշված դեպքի կապակցությամբ, որը այնքան էլ ճիշտ չի ներկայացվել մամուլում, զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն եւ որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել»: Մեկնաբանություններում Արծրուն հովհաննիսյանը տեղեկացրել է, որ խոսքն այն մասին է, որ զորամասերից մեկում (Սյունիքում – խմբ․) մի քանի կարգազանց զինվորներ փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել, հատուկ պայմաններով առաջնորդվել, առանձին շորերով ծառայել, առանձին սննդակարգով ապրել։ Երբ սպաները դա թույլ չեն տվել, այդ զինծառայողները փորձել են ներքաշել այլ զինվորների, որոնց հանել են ըմբոստության։

Նմանատիպ նյութեր