1927 դիտում
23:25 25-03-2019
Ֆրանսիայում ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակներում, ՖՄԿ կենտրոնակայանում տեղի է ունեցել «Արտիստների ժամանակը» վավերագրական ֆիլմի առաջին ցուցադրությունը
Մարտի 22-ին, Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակներում, ՖՄԿ կենտրոնակայանում տեղի ունեցավ «Արտիստների ժամանակը» վավերագրական ֆիլմի առաջին ցուցադրությունը Ֆրանսիայում՝ ՖՄԿ ադմինիստրատոր Ադամա Ուանի (Adama Ouane), ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, ֆիլմի հեղինակ Անահիտ Դասո Տեր-Մեսրոպյանի, համաարտադրող Սերժ Ավեդիկյանի, ֆրանսիացի ռեժիսոր Դավիդ Վիտալ Դյուրանի (David Vital-Durand) ներկայությամբ։ Ցուցադրությանը ներկա էին ՖՄԿ անդամ պետությունների դեսպաններ, ՖՄԿ պաշտոնյաներ, ՖՄԿ օպերատորները և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության անձնակազմը։
Մինչ ֆիլմի ցուցադրությունը, ելույթներով հանդես եկան ՖՄԿ ադմինիստրատորը, ՖՄԿ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ֆիլմի հեղինակ Անահիտ Դասո Տեր-Մեսրոպյանը։
ՖՄԿ ադմինիստրատորն իր խոսքում ընդգծելով ֆիլմի եզակի արժեքը, որն անդրադառնում է հայկական հազարամյա հսկայական ժառանգության փոխանցմանը մշակութային կամուրջների, սերունդների, ինչպես նաև՝ աշխարհագրության և մշակութային բազմազանության միջոցով՝ փաստեց, որ այդ ամենը Հայաստանի և ՖՄԿ միջև ստորգրված լեզվաբանական պակտի էությունն է, որը թույլ է տվել խորացնել երկկողմ համագործակցությունը կարևոր բնագավառներում, ինչպիսիք են մշակույթը, կրթությունը, հաղորդակցությունը, զբոսաշրջությունը։
Դեսպան Տեր-Ստեփանյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ՖՄԿ-ին և ՖՄԿ ադմինիստրատորին՝ ֆիլմի իրականացմանն աջակցելու, այդ նախագծի կյանքի կոչման համար, որը նախատեսված էր Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև կնքված լեզվաբանական պակտի շրջանակներում։
Իր խոսքում նա նաև շնորհակալություն հայտնեց ֆիլմի հեղինակ Անահիտ Դասո Տեր-Մեսրոպյանին, Սերժ Ավեդիկյանին և ռեժիսոր Դավիթ Վիտալ Դյուրանին՝ եզակի և նման զգացմունքային ֆիլմի նկարահանման համար։
Տեղեկանք․ «Արտիստների ժամանակը» վավերագրական ֆիլմն այն մասին է, թե ինչպես են աշխարհի հայտնի հայերն արվեստի միջոցով իրենց զավակներին փոխանցում հայկական մշակույթը։
Նմանատիպ նյութեր
1746 դիտում
23:07 26-06-2019
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը ՖՄԿ կենտրոնակայանում ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի բյուրոյի անդամներին
1930 դիտում
19:59 16-07-2024
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Սարյանն ու Վենետիկը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը
Այս բաժնից
664 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
709 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
700 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են