2572 դիտում
23:00 25-03-2019
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընտրվել է Միավորված ազգերի կազմակերպության Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահ
Մարտի 22-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընտրվեց Միավորված ազգերի կազմակերպության Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահ՝ 2020-2021թթ․ կայանալիք 64-րդ և 65-րդ նստաշրջանների համար։
Կանանց կարգավիճակի հանձնաժողովը ՄԱԿ-ի հիմնական մարմին հանդիսացող` Տնտեսական և սոցիալական խորհրդի ֆունկցիոնալ հանձնաժողովներից է, որի օրակարգի կենտրոնում են կանանց իրավունքների, հավասարության և կանանց առաջխաղացման հետ կապված խնդիրները, և որը հիշյալ ոլորտում միջազգային քաղաքականություն մշակող միակ միջկառավարական մարմինն է։ Հանձնաժողովին անդամակցում են 45 երկրներ՝ տարածաշրջանների աշխարհագրական հավասար ներկայացվածության սկզբունքով։
2018թ. Հայաստանը դարձավ հանձնաժողովի անդամ՝ վերահաստատելով կանանց հավասարության, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կանանց հնարավորությունների և դերակատարության ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերին աջակցելու և հանձնաժողովի ամենամյա աշխատանքներին ազգային ներդրումը բերելու հանձնառությունը։
Նմանատիպ նյութեր
823 դիտում
18:44 07-03-2024
Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն ԱՄՆ-ում կմասնակցի ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նստաշրջանին
Այս բաժնից
742 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
766 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»