1127 դիտում
15:19 27-03-2019
Մահացել է Պենտագոնի «մագիստր Յոդան»՝ Էնդի Մարշալը
97 տարեկան հասակում մահացել է Էնդի Մարշալը, որը 40 տարուց ավելի աշխատել է Պենտագոնի Ծրագրերի համակողմանի գնահատման վարչությունում և, որը ենթադրաբար Չինաստանում է ստացել պաշտպանության նախարարության «մագիստր Յոդա» մականունն ի պատիվ «Աստղային պատերազմների» գործող անձի: Մարտի 26-ին այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատի զինված ուժերի գործերի կոմիտեի անդամ Մաքա Թրոնբերին (հանրապետական Տեխասի նահանգից)։
«Ես դժվարությամբ կարող եմ պատկերացնել մարդու, որը նույն կերպ կկենտրոնացներ իր բոլոր ջանքերը պաշտպանական գերատեսչության առաջադրանքների կատարման վրա, ինչպես նաև (ԱՄՆ-ի) ազգային անվտանգության ապահովման համար, ինչպես դա անում էր Մարշալը»,- մեջբերում է անում Defence News շաբաթաթերթը կոմիտեում կայացած ունկնդրումների ժամանակ նրա ունեցած ելույթից:
Էնդի Մարշալն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության Ծրագրերի համակողմանի գնահատման վարչությունը, որն անկախ կազմակերպություն է և հետեւում է պետության ազգային անվտանգության համար սպառնալիքների հայտնվելուն, ղեկավարել է ավելի քան 40 տարի՝ մինչև 2015 թվականը, երբ լրացավ նրա 93 տարին: Նրան փոխարինել է Ջեյմս Բեյքերը։
Նմանատիպ նյութեր
2420 դիտում
12:21 20-07-2016
Մահացել է «Սիրունիկը» ֆիլմի ռեժիսոր Հարրի Մարշալը
2679 դիտում
11:41 16-08-2019
Ձերբակալվել է «Զենքի բարոն» Մարշալը
1873 դիտում
20:43 15-09-2015
Թենիսի աշխարհի 3-րդ ռակետ Էնդի Մարեյի շունը շուտով գիրք կհրատարակի. տեսանյութ
Այս բաժնից
442 դիտում
11:17 19-10-2024
ԱՄՆ-ը Ռուսաստանին հակառակորդ կհամարի՝ անկախ ընտրությունների արդյունքից․ Լավրով
649 դիտում
11:10 19-10-2024
Պուտինն ու Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան
856 դիտում
10:53 19-10-2024
ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 16 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 3 մարզում․ ՌԴ ՊՆ