Նոյեմբերյանում նշվեց Թատրոնի միջազգային օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 27-ին, Թատրոնի միջազգային օրը մեծ շուքով նշվեց Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը, Տավուշի մարզպետարանի մշակույթի և կրթության բաժնի վարիչ Մանե Ղազումյանը, հոգևորականներ, հյուրեր Թբիլիսիից և Նոյեմբերյանի թատերասեր հասարակությունը:
Միջոցառման ժամանակ նշվեց Նոյեմբերյանի թատրոնի կազմավորման 80, և Ժողովրդական թատրոնի կոչման արժանանալու 50-ամյակները: Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնա Զուրաբյանը, ժողովրդական թատրոնի դերասանուհի Նաիրա Աբրահամյանին հանձնեց ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալ:
Երեկոն ընդմիջվում էր գեղարվեստական համարներով և ցուցադրվեցին դրվագներ «Եզովպոս» ներկայացումից
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի