18796 դիտում
11:11 28-03-2019
Փաշինյանի այցն Ավանում հսկվել է դիպուկահարներով. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Օրեր առաջ երեկոյան Երևանի թաղամասերից մեկում անսովոր աժիոտաժ է եղել: Ավանի երիտասարդական Ծարավ Աղբյուր թաղամասի բնակիչները նկատել են, թե ինչպես են հատուկ համազգեստով զրահավորված անձինք արագ մուտք գործում նորակառույց շենքերի մուտքերը: Տարակուսած՝ հարց ու փորձով փորձել էին պարզել՝ ովքեր են իրենց շենք մուտք գործող զրահավորված անձինք, բայց անսովոր հյուրերն անհաղորդ են մնացել:
Մինչ բնակիչները պարզում էին, թե ով է հարևանը, որի համար շենքը շրջափակում են ու շուտով հերթական չարաշահումների բացահայտման օպերատիվ գործողությունների մասին պիտի լսեն, երեկոյան լուրերի թողարկումից պարզ դարձան ողջ դրամայի պատճառները:
Նիկոլ Փաշինյանը եղել էր Ավանի վարչական շրջանի տարածքում: Վարչապետն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ առաջին անգամ Ֆուտբոլի ակադեմիա էր ժամանել: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հետ վարչապետն ու ՀՖՖ նախագահը հանդիպում էին ունեցել, առիթը՝ ազգային հավաքականի տղաներին Հայաստան-Ֆինլանդիա խաղից առաջ գոտեպնդելն էր:
Այսինքն՝ ավանցիների նկատած հատուկ համազգեստավորված անձինք իրականում ԱԱԾ աշխատակիցներն են եղել: Դիպուկահարները, փաստորեն, նախապես դիրքավորվել են Ֆուտբոլի ակադեմիան շրջապատող նորակառույցների տանիքներում, որպեսզի երկրի անվտանգության երկու երաշխավոր պաշտոնյաների անվտանգությունն ապահովեն:
Իհարկե, զարմանալի է, որ այդ ամբողջ օպերացիան այնքան անթաքույց է արվել, որ նկատել են նույնիսկ կանայք: Բայց այստեղ մեկ այլ կարևոր հանգամանք կա։
Ոչ վաղ անցյալում նույն Ֆուտբոլի ակադեմիա ու հենց մարզադաշտ հաճախ ժամանում էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ով ոչ միայն փայլուն հարաբերությունների մեջ էր այն ժամանակվա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, այլև ազգային հավաքականի մոլի երկրպագուներից էր: Բայց այն ժամանակ երկրի թիվ մեկ դեմքի անվտանգությունը երաշխավորելու համար ԱԱԾ-ն այսչափ չէր պատրաստվում, կամ նման օպերացիաներ չէին կազմակերպվում, բնակելի շենքերի տանիքներից դիպուկահարներով հսկողություն չէին սահմանում: Կամ գուցե այնպես էր արվում, որ բնակիչների կողմից այդ ամենը նկատելի չէր։
Նշենք, որ այսպիսի հսկողություն, ինչպիսին նախօրեին Ավանում իրականացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակադեմիա կատարած այցից առաջ և ընթացքում, վերջին անգամ մայրաքաղաքում նկատվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցի օրերին, երբ նախապես՝ դեռ այցից օրեր առաջ, դրսից ժամանած հատուկջոկատայինները ստուգում էին Երևանի հիմնական փողոցների դիտահորերը, շենքերի տանիքները, և բոլոր վտանգ ներկայացնող նրբանցքներն ու դիրքերը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3045 դիտում
09:05 08-09-2018
Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 13-14-ին Փարիզ կատարելիք այցն անսպասելի էր․ օրակարգ չէր ձևավորվել․ «168 ժամ»
Այս բաժնից
871 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»