1954 դիտում
16:28 28-03-2019
Ժողովրդավարության ամենաջերմեռանդ պաշտպան ԱՄՆ-ն զրո արձագանք տվեց ՀՀ-ում ժողովրդավարական փոփոխություններին. Փաշինյան․ Tert.am
«ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի եզրափակիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ-ի արտաքին քաղաքականության խնդրին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ձախողման մասին ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիտարկմանը: Հաղորդում է [url=https://www.tert.am/am/news/2019/03/28/Pashinyahn/2959384]Tert.am[/url]-ը։
«ԱՄՆ-ն շատ վաղուց հանդես է գալիս որպես ժողովրդավարության ամենաջերմեռանդ պաշտպան ամբողջ աշխարհում: Ես ուզում եմ Ձեզ հարց տալ և բոլորիս, իսկ ԱՄՆ-ն ինչպե՞ս արձագանքեց ՀՀ-ում տեղի ունեցած աննախադեպ ժողովրդավարական փոփոխություններին, որոնք իրենց ուղնուծուծով, էությամբ ու բովանդակությամբ ժողովրդավարական են, որևէ մեկը չի կարող կասկածել: Իսկ ինչպես արձագանքեցին, ես, օրինակ, ԱՄՆ ներկայացուցիչներին եմ ասել, որ համարում եմ, որ իրենք զրո արձագանք են տվել»,-ասաց նա:
Վարչապետն անդրադարձավ նաև այն հարցին, թե Սիրիա ինչու են հումանիտար զորք ուղարկել: «Գնացել ենք մեր ինքնիշխանության նկատառումներով և պատմական առաքելության նկատառումներով: Մեր բժիշկները հարյուրից ավելի միջամտություններ են արել, ու ես հարմարում եմ, որ եթե փրկել են մի մարդու, ում պապը 1915 թ. Ցեղասպանությունից մազապուրծ մի հայրենակցի օգնել է, մի կտոր հար է տվել կամ մի բաժակ ջուր, ես համարում եմ՝ մենք դրանով պատմական պարտքը վերադարձնում ենք: Ականազերծ տարածքում երեխաներ են վազվզում, և եթե այսօր մեր մասնագետները 100 քմ տարածք են բացում, նրանք այդ մարդկանց պատմական առաքելությունն են իրականացնում Սիրիայում»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, իհարկե, ռիսկեր կան, բայց դրանով նաև արդյոք չի՞ մեծանում ՀՀ-ի ինքնիշխանությունը և միջազգային սուբկեյտայնությունը: «Այո´, դա ճիշտ ու մարդկային առաքելություն է»,-ասաց նա:
Նմանատիպ նյութեր
1030 դիտում
13:15 25-05-2024
Վաղը բոլորին հնարավորություն է տրված՝ զրո չզգալու, զրո չլինելու, լինելու մարդ․ Վահե Հովհաննիսյան
5014 դիտում
22:46 04-04-2020
Վահե Էնֆիաջյան. Մեծ արձագանք` զրո պարզաբանում
Այս բաժնից
985 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
997 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք