2044 դիտում
12:55 29-03-2019
Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստանի»՝ զորացրված զինծառայողների առողջական համալիր փորձաքննությանը վերաբերող նախագիծը
Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքներում փոփոխությունների օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում է զորացրված զինծառայողների առողջական համալիր փորձաքննությանը։
Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ նախատեսվում էր օրենքով ամրագրել, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու հիմքով զինվորական ծառայությունից արձակված շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներն անցնում են առողջական վիճակի համալիր հետազոտություն և բժշկական փորձաքննություն՝ զինվորական ծառայությունից արձակվելուց անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան արձակվելուց մեկ օրացուցային ամսվա ընթացքում: Եթե պարզվի, որ զինծառայության ընթացքում զինծառայողի մոտ առողջական խնդիրներ են առաջացել, ապա պետությունը պարտավոր է հոգալ այդ ծախսերը:
Պաշտպանության նախարարության պարզաբանման մեջ նշվում է, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների առողջության պահպանման հետ կապված հարաբերությունները սահմանված են օրենքով, ըստ որի՝ զինծառայողներն անցնում են խորացված և հսկիչ-բժշկական քննություն, պլանային բուժզննումներ: Գործող օրենքի համաձայն՝ զինված ուժերից սահմանված կարգով արձակվելուց հետո ծառայության ժամանակ ծագած հիվանդության և խեղման պատճառական կապի մասին փորձաքննական եզրակացությունները կարող են քննարկվել և հաստատվել զորացրվելուց հետո` 5 տարվա ընթացքում, իսկ զինվորական ծառայության ժամանակ ստացած վնասվածքի պատճառական կապի մասին փորձնական եզրակացությունները քննարկվում և հաստատվում են անկախ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու ժամանակահատվածից:
Այսպիսով՝ գործադիրը մերժեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը, քանի որ վերոնշյալ իրավական ակտերից ակնհայտ է, որ գործող օրենսդրությամբ սահմանված են մի շարք կարգավորումներ զինվորական ծառայությունից հետո առողջական խնդիրներ ունենալու դեպքում անձի առողջական վիճակի հետազոտման և փորձաքննության, դրանց արդյունքներով պատճառական կապի որոշման և առողջական վիճակի վերականգնման գործընթացի վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
1524 դիտում
22:02 10-03-2015
Ավետիսյանների իրավահաջորդները ներկա են գտնվել համալիր փորձաքննությանը
1572 դիտում
13:36 22-11-2018
Կառավարությունը մերժեց ԲԴԽ-ին վերաբերող Ռուստամ Մախմուդյանի նախաձեռնությունը
12087 դիտում
15:07 14-09-2017
Կառավարությունը մերժեց բոլոր զինծառայողներին գույքահարկից ազատելու մասին նախագիծը
Այս բաժնից
1030 դիտում
21:04 03-01-2025
Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում՝ առաջ անցնելով Իտալիայից
3184 դիտում
20:18 03-01-2025
2025 թվականին ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ
1192 դիտում
18:38 03-01-2025
Գինու և քրիստոնեության օրրանի հետևից. չեխական լրատվական կայքը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան