2327 դիտում
16:01 29-03-2019
Կառավարությունը կաջակցի 0.5-10 հա խաղողի և պտղատու այգիներ հիմնողներին
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը, որով կաջակցի 0.5-10 հեկտար խաղողի և ինտենսիվ պտղատու այգիների և 0.5-3 հեկտար հատապտղանոց հիմնող տնտեսավարողներին:
«Պետական աջակցությունը կիրականացվի երկու բաղադրիչով: Առաջին դեպքում կսուբսիդավորի այգիների հիմնման նպատակով տրամադրված վարկի տոկոսադրույքային չափով, որը տնտեսավարող սուբյեկտները վերջնական տեսքով կստանան 2 տոկոսով, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայքներում և առնվազն 3 հեկտար այգի հիմնող գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին` 0 տոկոսով: Վարկի մարման ժամկետը 8 տարի է, իսկ արտոնյալ ժամկետը՝ 5 տարի»- ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:
Նա տեղեկացրեց, որ 2-րդ բաղադրիչով նախատեսվում է այգում հիմնման ծախսերի 40 տոկոսի, իսկ սահմանամերձ համայնքներում ու կոոպերատիվներում՝ 50 տոկոսի փոխհատուցում:
«Փոխհատուցումը կտրամադրվի 0.5-5 հեկտար խաղողի այգիների, իսկ ինտենսիվ այգիների և հատապտղանոցների դեպքում՝ 0.5-3 հեկտարի հիմնման դեպքում: Սրանով փորձ է կատարվել շատացնել միջին և փոքր գյուղացիական տնտեսությունների քանակը: Ծրագրով նախատեսված են մեկ շահառուին տրամադրվող վարկ և փոխհատուցման առավելագույն չափեր»,- ընդգծեց նախարարի պաշտոնակատարը:
Նմանատիպ նյութեր
2170 դիտում
21:15 21-09-2019
Պռոշյան գյուղ տանող հատվածում այրվել են պտղատու ծառեր և խաղողի այգիներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
7476 դիտում
10:30 25-08-2017
Գյուղնախարարը Էջմիածնում հեկտարներով խաղողի և ընկույզի չհայտարարագրված այգիներ ունի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»