6281 դիտում
16:59 29-03-2019
ՆԱՍԱ-ն ավարտել է Մարսի համար նախատեսված ուղղաթիռի փորձարկումները
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) ավարտել է Մարս մոլորակի համար նախատեսված ուղղաթիռի փորձարկումները: Ուղղաթիռի չափսերը փոքր են, քաշը՝ ընդամենը 1,8 կգ:
ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքը [url=https://www.jpl.nasa.gov/news/news.php?feature=7361]տեղեկացնում է[/url], որ ուղղաթիռը «Կարմիր մոլորակ» կհասնի 2021թ.-ին: Այն պետք է մոլորակի վրա փորձարարական թռիչքներ կատարի:
Փորձարկումների ժամանակ ուղղաթիռի ստեղծողները Մարսի պայմանների նման պայմաններ են ստեղծել. փակ խցիկից օդահան սարքով հեռացվել են ազոտը, թթվածինն ու օդի բաղադրության մեջ մտնող այլ գազեր, որից հետո խցիկն ածխաթթու գազով է լցվել: Փոխվել է նաև փորձադաշտի ձգողականությունը:
Ուղղաթիռի հետ Մարս կուղարկվի նաև նոր ամենագնաց, որի հավաքած տվյալները մոլորակի համար թռչող սարքերի մշակման հիմք կծառայեն:
Բացի այդ՝ մարսագնացը մոլորակի վրա իր վայրէջքի գոտու վերաբերյալ երկրաբանական գնահատականներ կներկայացնի, կորոշի շրջակա միջավայրի բնակելիության հնարավորությունը, Մարսի վրա կյանքի հետքեր կփնտրի:
Նմանատիպ նյութեր
5144 դիտում
19:09 13-11-2014
Խոցված ուղղաթիռի օդաչուն ոսկե մեդալով էր ավարտել ռազմական ինստիտուտը. NEWS.am
11943 դիտում
11:26 18-10-2017
Ռուսաստանում ավարտվել են «Իսկանդեր»-ի համար ստեղծված նոր հրթիռների փորձարկումները
Այս բաժնից
3061 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2905 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր