211652_close_icon
views-count16684 դիտում article-date 23:37 29-03-2019

Վարչապետի որդու համար կարտոֆիլ կլպելը «զապադլո» չի, ավել անելը «զապադլո» չի. Նիկոլ Փաշինյանը՝ ավստրիահայ համայնքի հետ հանդիպմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/03/29/Nikol-pashinyan/2960894?fbclid=IwAR0-s03ltYSd-z5966aLLp9eAjp9-OZCBz0rM3j9Wax26wDC9SoGuc-YC7o]Tert.am[/url]-ը գրում է. Վարչապետի որդու համար կարտոֆիլ մաքրելը «զապադլո» չի: Այս մասին Վիեննա կատարած այցի ընթացքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀՀ զինված ուժերում կանոնադրային հարաբերությունների մասին: «Ասում էին՝ բանակը մեր սրբությունն ա, եկեք չբարձրաձայնենք խնդիրները: Հակառակը՝ բանակը մեր սրբությունն ա, դրա համար պետք ա սրբենք էդ մարմինը վատ երևույթներից: Մեր երեխեքի հարաբերությունների մասին վախենո՞ւմ ենք խոսալ: Ես մի գաղտնիք ասեմ: Ինձ հետաքրքիր էր՝ իմ տղան, որ բանակում ծառայում ա, ինքը ո՞նց ա ծառայում, ծառայո՞ւմ է այնպես, ինչպես մյուսները: Ես հանձնարարեցի, որ ինձ գաղտնի տեղեկանք տան, թե ոնց է տեղի ունենում ծառայությունը: Ես ուրախացա, երբ տեսա, որ բոլոր աշխատանքներին մասնակցում ա, այդ թվում՝ զորամասի տարածքը մաքրելու աշխատանքներին: Ես, լինելով ՀՀ վարչապետ, եթե կռանում եմ Երևանի կենտրոնում, ծխուկներ եմ հավաքում, իմ տղան էլ պետք է ավելը վերցնի ու մաքրի զորամասի տարածքը, և դա պետք է լինի հպարտանալու առարկա, ոչ թե նվաստացուցիչ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/03/29/Nikol-pashinyan/2960894?fbclid=IwAR0-s03ltYSd-z5966aLLp9eAjp9-OZCBz0rM3j9Wax26wDC9SoGuc-YC7o]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր