1454 դիտում
18:04 26-04-2014
Ֆրանսահայ և ավստրիահայ զբոսաշրջիկները ՀՀԿ ԳՄ նիստից առաջ ցանկացան ՀՀ վարչապետի ականջին ինչ-որ բան ասել
Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստից առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին մոտեցան ֆրանսահայ և ավստրիահայ զբոսաշրջիկներ՝ զրուցելու նրա հետ:
ՀՀ վարչապետը պատրաստակամորեն լսեց նրանց և համաձայնեց լուսանկարվել նրանց հետ: Նա առաջարկեց սփյուռքահայերին Հայաստան գալ և այստեղ բիզնես դնել՝ շեշտելով, որ յուրաքանչյուր սփյուռքահայի, ով կգա Հայաստան՝ բիզնես դնելու, ինքը պատրաստ է ամեն ինչով աջակցել:
Սփյուռքահայ զբոսաշրջիկները նշեցին, որ հենց այդ նպատակով էլ եկել են Հայաստան: Նրանցից մեկը՝ ֆրանսահայ Նիկողայոսը, ցանկացավ Հ. Աբրահամյանի ականջին ինչ-որ բան ասել, սակայն վարչապետը պատասխանեց, որ ինքը լրագրողներից որևէ գաղտնիք չունի և առաջարկեց այդ ամենը բարձրաձայն ասել: Նիկողայոսն էլ ասաց, որ ցանկանում է, որպեսզի իրեն հարկերից ազատեն, ինչին ի պատասխան, վարչապետն ասաց, որ այդպես էլ կա:
Վերջում նրանք վարչապետին առաջարկեցին լուսանկարվել իրենց հետ, ինչին Հովիկ Աբրահամյանը սիրով համաձայնեց:
Նմանատիպ նյութեր
112426 դիտում
18:50 27-04-2018
Ի՞նչ արեց Փաշինյանը, երբ թալինցիները ցանկացան գառ մորթել նրա ոտքերի առաջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Aravot.am
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
787 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»