1787 դիտում
15:43 30-03-2019
Դավիթ Տոնոյանը և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը քննարկել են միջազգային անվտանգության ապահովմանն ու խաղաղապահությանը վերաբերվող հարցեր
ԱՄՆ այցի ընթացքում մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգության ապահովմանն ու խաղաղապահությանը, ինչպես նաև տարածաշրջանային իրադրությանը վերաբերվող հարցեր: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
Անդրադառնալով միջազգային խաղաղարար առաքելություններին հայ խաղաղապահների մասնակցությանը, Դավիթ Տոնոյանը կարևորել է ԱՄՆ Գլոբալ խաղաղապահությանն ուղված գործողությունների նախաձեռնության (GPOI) ծրագրի շրջանակներում իրականացվող աջակցությունը և դրա շարունակական բնույթը։
Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին իրազեկել է Սիրիայում իրականացվող մարդասիրական առաքելության որոշ մանրամասների մասին:
Նմանատիպ նյութեր
1162 դիտում
19:18 16-12-2015
ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկվել են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն առնչվող մի շարք հարցեր
1057 դիտում
22:27 23-06-2023
Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է պարենային ապահովմանն առնչվող խնդիրները
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»