211652_close_icon
views-count17241 դիտում article-date 23:54 30-03-2019

«Միսիս Կալիֆոռնիա» գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել հայուհի Զառա Գեմիլյանը

Լոս Անջելեսի շրջանի Սան Ֆերնանդո քաղաքի բնակչուհի Զառա Գեմիլյանը վերջերս դարձել է «Միսիս Կալիֆոռնիա Գլոբ 2019» (Mrs. California Globe 2019) գեղեցկության մրցույթի հաղթող: Այս մասին հայտում է [url=https://www.mrsglobe.com/mrs-california-globe]mrsglobe[/url]-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Զառա Գեմիլյանը ծնվել է Հայաստանում 1983 թվականին, այնուհետև ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Մոսկվա, այնտեղից էլ Միացյալ Նահանգներ: Կալիֆոռնիայի մասնավոր համալսարանի շրջանավարտն ուսումն ավարտելուց հետո զբաղվել է շուկայագիտությամբ, աշխատել է Կալիֆոռնիայի շինարարական ընկերություններից մեկում:

Նմանատիպ նյութեր