211652_close_icon
views-count1656 դիտում article-date 17:14 31-03-2019

Հորդանանում և Գազայում բողոքի ցույցեր են անցկացվում՝ ընդդեմ Իսրայելի

Բազմաթիվ հորդանանցիներ մարտի 29-ին դուրս են եկել փողոց իրենց աջակցությունը հայտնելու Գազայի բնակիչներին և նշելու ամենամյա տարելիցը կապված 1976 թվականին 6 արաբների սպանության դեպքերի հետ, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4854024.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Ցուցարարները արձագանքել են Հորդանանում Իսլամական շարժման կոչին: Հանրահավաքի մասնակիցները բացականչում էին կոչեր ի պաշտպանություն պաղեստինցիների, ինչպես նաև ծածանում Հորդանանի ու Պաղեստինի դրոշերը: «Մենք՝ պաղեստինցիներս և հորդանանցիները, մեկ ժողովուրդ ենք և ունենք նույն խնդիրները: Այսօր մենք հստակ ուզում ենք ասել, որ աջակցում ենք իրենց բնակավայրեր պաղեստինցիների վերադարձը»,- ասում է Հորդանանի Իսլամական գործողությունների ճակատի գլխավոր քարտուղար Մուրադ Ադայլեհը: Այս հանրահավաքը նշում է 1976 թվականին իսրայելցի զինվորականների կողմից 6 արաբների սպանության ողբերգական դեպքերի տարելիցը: Ողբերգությունը տեղի էր ունեցել Իսրայելի հյուսիսում, ուր արաբները բողոքի ցույց էին անցկացնում ընդդեմ կառավարության կողմից հողերի բռնագրավվմանը: Գազայում շաբաթ օրը նախատեսվում են զանգվածային բողոքի ցույցեր սահմանային գոտիներում՝ շաբաթական ցույցերի տարելիցը նշելու, որոնց ընթացքում ըստ Գազայի աղբյուրների, սպանվել են շուրջ 200 պաղեստինցիներ: Իր հերթին իրայելական բանակը հրթիռակոծել է Գազան և զորքեր կուտակել սահմանային գոտում ի պատասխան այս շաբաթ Համասի կողմից Թել Ավիվի դեմ իրականացված հրթիռակոծման, որի ժամանակ 6 իսրայելցիներ էին վիրավորվել։ Հիշեցնենք, որ Իսրայելը գրավել էր Գազան 1967 թվականի պատերազմի օրերին և դուրս բերել իր զորքերն ու բնակիչներին այստեղից 2005 թվականին: Երկու տարի անց այստեղ իշխանությունը իր ձեռքն էր վերցրել Համասը, որը հանդես է գալիս Իսրայելը վերացնելու կոչերով: 2007-2014 թթ ընթացքում այստեղ տեղի է ունեցել երեք պատերազմ: Ցուցարարները կոչ են անում թույլատրել պաղեստինցիներին վերադառնալ այն տարածքներ, որտեղից հեռացվել են իրենց ընտանիքները, ինչպես նաև վերացնել Եգիպտոսի և Իսրայելի կողմից Գազայի գոտու շրջափակումն անվտանգության նկատառումներից ելնելով, որը զգալի հարված է հասցրել Գազայի տնտեսությանը:

Նմանատիպ նյութեր