39677 դիտում
19:55 31-03-2019
Ճանապարհային ոստիկաններն ու Վայքի ճանշինականները վաղ առավոտվանից ուժեղ ձնաբքի պայմաններում մեժ դժվարությամբ բացեցին Սարավան-Զանգեր ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 31-ին, կեսօրից Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածում ուժեղացված ծառայություն են սկսել կատարել ճաապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղացված աշխատանքներ են կատարել նաև Վայքի ճանշինի աշխատակիցները, ովքեր հատուկ տեխնիկաների միջոցով ճանապարհը մաքրել են ձյան շերտից, որից հետո կատարել են աղ ու ավազով մշակման աշխատանքներ։
Ճանապարհային ոստիկանների ու ճանշինականների աշխատանքը դժվարանում էր այն պատճառով, որ Իրանի Իսլամական Հանրապետության մի քանի քաղաքացիներ իրենց բեռնատարները այնպես էին կայանել, որ երթևեկությունը մասամբ դադարեցվել էր։
Իրավիճակի մասին վաշտի հրամանատար Գ. Մարգարյանը տեղեկացրել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանին, իսկ Վայքի ճանշինի տնօրենն էլ՝ «Հայավտոճան» ընկերության գլխավոր տօրեն Գոռ Ավետիսյանին, ինչից հետո, ելնելով քաղաքացիների ու վարորդների անվտանգությունից, որոշվել է ժամանակավորապես երթևեկութունը նշված հատվածում դադարեցնել, որպեսզի ճանշինականները կարողանան կատարել անհրաժեշտ աշխատանքներ։
Այս պահին նշված ճանապարհահատվածը երթևեկության համար բաց է, սակայն ուժեղ բքի պատճառով ճանապարհային ոստիկաններն ու ճանշինականները հերթապահություն են իրականացնում, որպեսզի ճանապարհը չփակվի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+