4481 դիտում
11:21 02-04-2019
Վարչապետը զայրացել է. Զոհրաբ Մնացականյանի այցը Մոսկվա «չի հաջողվել». «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ հայկական կողմը փորձում էր Փաշինյան-Ալիև բանակցություններից հետո համանախագահների հայտարարության տեքստի մեջ գոնե ընդհանուր գծերով որոշակիորեն արտացոլել Նիկոլ Փաշինյանի նախապես տրված որոշ խոստումներ:
Նաև դրա հետ էր պայմանավորված ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի «գաղտնի» այցը Մոսկվա, որտեղ նա փորձել էր ռուս համանախագահի միջոցով հայտարարության տեքստում որոշակի մեղմացուցիչ և առավել նպաստավոր թեզեր ներգրավել, քանի որ նման հայտարարությունների տեքստերը նախապես են պատրաստվում, սակայն` ապարդյուն:
Արդյունքում, ըստ թերթի տեղեկությունների, վարչապետը խիստ դժգոհել է նախարարից: Ու թեպետ չի կարելի առաջին իսկ պաշտոնական հանդիպումից մեծ ակնկալիքներ ունենալ, առավել ևս՝ միանշանակ գնահատականներ տալ դրանց արդյունքներին, այդուամենայնիվ, մեր աղբյուրի պնդմամբ, ներքին «խոհանոցում» համարում են, որ Մնացականյանն իր առաջին լուրջ քննությունից, կարելի է ասել, «կտրվել» է»,-գրում է թերթը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2799 դիտում
10:37 28-03-2019
Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանի գաղտնի այցը Մոսկվա բացահայտվեց․ «168 ժամ»
613 դիտում
12:50 12-10-2020
Մեկնարկել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Մոսկվա
1471 դիտում
11:22 17-04-2019
Զոհրաբ Մնացականյանի՝ Փարիզ աշխատանքային այցը սկսվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար հետ հանդիպմամբ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը