211652_close_icon
views-count1464 դիտում article-date 15:49 02-04-2019

Վթարը վերացված է, ջրամատակարարումը՝ վերականգնված. «Արզնի 1-Երևան» ջրատարը վերագործարկվել է

Հաշվի առնելով ջրատարի վթարի բարդությունն ու տեղանքի անհարմարությունը, Վեոլիա ջուրը հայտարարել էր նշված մայրուղային ջրատարի 36-ժամյա կանգառի մասին: «Օրենքով» այն պետք է ավարտվեր այսօր, երեկշաբթի, երեկոյան 24.00-ին: Սակայն արդեն առավոտյան մայրաքաղաքում թաղամաս առ թաղամաս վերականգնվում էր ջրամատակարարման գործող ռեժիմը: Իսկ այս պահին Երեւանի շատ քիչ հատվածներում է, որ դեռ աշխատանքներ են տարվում գրաֆիկի ապահովման նպատակով: Պատճառն էլ ոչ թե ջրի պակասն է, այլ խողովակներում պատահող օդի «պրոբկաները». մի հանգամանք, որը հաճախ է ուղեկցում նման վթարներին: Աշխատանքներն ավատվել են գիշերը, ժամը մոտ 02.00-ին: Մարդիկ գործը վերջացրել են շինտեխնիկայի լուսարձակների լույսի ներքո: Քիչ հետո բացվել են ջրատարի «վանտուսները»՝ օդը դուրս թողնելու համար ու փակվել «սլիվները»՝ որ ջուրը հոսի խողովակաշարով: Ու հոսել է այն Արզնիից Երեւան՝ արագ ու մեծածավալ, ասես հասկանալով, թե ինչ անհամբերությամբ են երեւանցիներն իրեն սպասում: - Այսպիսի բարդության վթար դեռ չէինք ունեցել մեր պրակտիկայում, - հակիրճ պատասխանեց հանդիպած դժվարությունների մասին հարցին «Արաբկիր» տեղամասի պետ Դավիթ Սահակյանը: Մի խոսքով, եւս մեկ դժվարություն հաղթահարվեց կարճ ժամկետում՝ Վեոլիա ջրի մի շարք ծառայությունների համատեղ ուժերով, աշխատանքների ճիշտ կազմակերպման ու մարդկանց պատասխանատվության շնորհիվ: Արզնիի ջրաղբյուրը ներկայումս գործում է լիարժեք, իսկ ջրմուղագործներն անցել են իրենց մյուս օրախնդիրների լուծմանը: Դե իսկ որ խիստ հոգնած են՝ ոչինչ. ե՞րբ է ջրմուղագործի աշխատանքը դյուրին եղել: Գլխավորը նրանց համար սպառողների գոհունակությունն է, դրական կարծիքը, որը եւ, հուսով ենք, կլինի, որպես բարոյական հատուցում համակարգի մասնագետների թափած ջանքերի: [b]Հանրային կապերի ծառայություն [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր