211652_close_icon
views-count2970 դիտում article-date 22:56 02-04-2019

Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ազատ արձակման հարցում միջնորդական առաքելություն ստանձնելու խնդրանքով Գարեգին Բ-ն դիմել է Համայն Ռուսիո պատրիարքին

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը Մոսկվայում Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը վերջինիս խնդրել է միջնորդել Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի ազատ արձակման հարցում: «Վերջերս 20 տարվա ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանի տարածքում հայտնված Կարեն Ղազարյանը, որն ունի հոգեկան խնդիրներ: Այս որոշումը ընդունվել է մարդու իրավունքների ակնհայտ խախտումով: Հաշվի առնելով Ձեր՝ հոգևոր առաջնորդի և նման հարցերում ունեցած մեծ փորձը, դիմում եմ Ձեզ, որպեսզի միջնորդեք Ադրբեջանի հոգևոր իշխանություններին և փորձեք նպաստել Կարեն Ղազարյանի՝ ընտանիք վերադարձին»,- ասել է Գարեգին Երկրորդը պատրիարք Կիրիլին:

Նմանատիպ նյութեր