211652_close_icon
views-count5820 դիտում article-date 09:03 03-04-2019

Ռոբերտ Քոչարյանը չի կարող տեսակցել միայն ազգականներից մեկի հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՄԻՊ միջնորդությունից հետո կատարվել են Մարտի 1-ի գործով մեղադրյալներից կալանքի տակ պահվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահանջները: Ըստ ՄԻՊ տարեկան զեկույցի` ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ անգամ կալանքի տակ գտնվելու ընթացքում Քոչարյանը ՔԿՀ ծառայողների վերաբերմունքից դժգոհություն չի հայտնել: Սակայն ՄԻՊ-ի հետ առանձնազրույցի ընթացքում Քոչարանը բարձրացրել է ՔԿՀ խցում համակարգիչ կամ էլեկտրոնային համարժեք միջոց ունենալու, ողջ գույքի, այդ թվում՝ կենսաթոշակի հաշվեհամարի վրա կիրառված արգելանքի իրավաչափության, ինչպես նաև ընտանիքի անդամների հետ սահմանված տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքի հարցը: Եվ, ահա, ՄԻՊ միջամտությունից հետո լուծվել են այդ խնդիրները. տրամադրվել է համակարգիչ, հանվել է կենսաթոշակի վրա դրված կալանքը: Միայն շարունակվում է պահպանվել արգելքը մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ, որը քրգործով վկայի կարգավիճակ ունի: Ենթադրվում է՝ խոսքն ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի մասին է»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր