211652_close_icon

«Տարոմ» ավիաընկերությունը Բուխարեստ-Երևան կանոնավոր չվերթներ կիրականացնի

views-count1675 դիտում article-date 16:02 03-04-2019
«Տարոմ» ավիաընկերությունը շաբաթական երկու, հետագայում արդեն երեք կանոնավոր չվերթներ կիրականացնի Բուխարեստ-Երևան ուղղությամբ: «Զվարթնոց» օդանավակայանից տեղեկացրին, որ ամիսներ առաջ «Զվարթնոցի» և ավիաընկերության միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել Բուխարեստ-Երևան կանոնավոր չվերթների իրականացման վերաբերյալ: «Տարոմ»-ը Ռումինիայի ազգային փոխադրողն է, այն երկարամյա փորձ ունեցող խոշոր ընկերություն է: Ռումինիայի կառավարությունը ընկերությունում ունի 95 տոկոս բաժնեմաս:

Նմանատիպ նյութեր