211652_close_icon
views-count2450 դիտում article-date 15:34 03-04-2019

Սերգեյ Սմբատյանը և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբն իրականացնում են համատեղ ձայնագրություններ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն օրերս գտնվում էր Մեծ Բրիտանիայում, որտեղ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի (London Symphony Orchestra, LSO) հետ մասնակցում էր ձայնագրությունների։ Սերգեյ Սմբատյանը և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբն իրականացնում են համատեղ ձայնագրություններ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ձայնագրությունները կատարվել են հանրահայտ Watford Colosseum-ում։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, սա Սերգեյ Սմբատյանի առաջին համագործակցությունը չէ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի և մաեստրո Սմբատյանի ձայնագրությունների պրոդյուսերն է «Գրեմմիի» մրցանակակիր Քրիստոֆեր Ալդերը, ով իրականացնում է աշխարհի ամենահայտնի դասական երաժիշտների, կոլեկտիվների ձայնագրությունները: Նրա ձայնագրություններն արժանացել են մի շարք միջազգային մրցանակների և ներկայացված են ամենուր՝ աշխարհում դասական երաժշտության հավաքածուների վաճառքի լավագույն հարթակներում։ Սերգեյ Սմբատյանի և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հաջորդ ձայնագրությունը նախատեսված է այս տարվա հունիսի 4-ին։ Լոնդոնի սիմֆոնիկի և մաեստրո Սմբատյանի կատարմամբ ձայնասկավառակը թողարկվելու է հանրահայտ Naxos պիտակի ներքո: Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբն աշխարհի լավագույն նվագախմբերից է։ Այն հիմնադրվել է 1904 թվականին և իր տեսակի մեջ առաջին նվագախումբն էր Մեծ Բրիտանիայում։ Նվագախմբի հետ սերտորեն համագործակցել են աշխարհահռչակ այնպիսի դիրիժորներ, ինչպիսիք են Կլաուդիո Աբբադոն, Լեոնարդ Բերնստայնը, Կարլ Բյոմը և այլք։

Նմանատիպ նյութեր