1189 դիտում
15:53 03-04-2019
Հանրային ռադիոյի տնօրեն է ընտրվել Գարեգին Խումարյանը
Գարեգին Խումարյանը Հանրային ռադիոընկերության նոր գործադիր տնօրենն է։ Նման որոշում է ընդունել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը՝ ապրիլի 3-ին տեղի ունեցած նիստում։
Հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 30 թեկնածուների հայեցակարգերը, առանձնացրել և հարցազրույցի էր հրավիրել 29 մասնակցի:
Հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները փակ քվեարկությամբ ընտրել են «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերության տնօրենին:
Ղեկավարվելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2010 թ. սեպտեմբերի 6-ի № 50-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն», «Շիրակի հանրային հեռուստառադիո» և «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր տնօրենների թափուր տեղերի մրցույթի անցկացման կարգի 2.14 կետի պահանջներով` Հանձնաժողովը որոշում է կայացրել մրցույթում հաղթող ճանաչել քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած Գարեգին Կորյունի Խումարյանին:
Գարեգին Խումարյանը ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 3-ին Երևանում: Ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2000-2005 թթ. սովորել և ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը: 2013 թվականի հոկտեմբերից Հայաստանի լրագրողների միության անդամ է:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1090 դիտում
14:37 25-10-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
439 դիտում
13:56 25-10-2024
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը
571 դիտում
12:39 25-10-2024
Փորձ է արվել Իրանից Հայաստան ներմուծել առանց ակցիզային մակնշման 68 500 տուփ ծխախոտ. ՊԵԿ