1879 դիտում
20:59 05-04-2019
Նախագահ Սարգսյանն այցելել է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայր:
Նախագահը շրջել է քրիստոնեական այդ սրբավայրում, գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Նա նշել է, որ Հորդանանի հոգատարությունը նմանատիպ համաշխարհային սրբավայրի նկատմամբ քաղաքակրթությունների համերաշխության և երկխոսության լավագույն վկայությունն է։
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաև Հորդանան գետի ափին կառուցված հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի և մոմ վառել։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
993 դիտում
18:37 05-09-2014
Իսրայելը մրցույթ է հայտարարել Հորդանան գետի Արևմտյան ափին 283 բնակարանի կառուցման համար
Այս բաժնից
820 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին