2874 դիտում
21:44 05-04-2019
ՀՖՖ նախագահը և Երևանի քաղաքապետը տվեցին Եվրո Մ-19 առաջնության հետհաշվարկի մեկնարկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 5-ին՝ Հյուսիսային պողոտա 8 հասցեում (Եվրոպայի հրապարակ), տրվեց Եվրոպայի Մ-19 առաջնության հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը: Պողոտայի ողջ խորությամբ տեսանելի հսկա ժամացույցին կմարեն վերջին 100 օրվա րոպեները: Եվրոպայի 7 լավագույններին կմիանա կազմակերպիչ Հայաստանի ընտրանին: Եվրոպայի՝ տարիքային այս խմբի առաջնության եզրափակիչ փուլին Հայաստանը կմասնակցի 2-րդ անգամ: Առաջին անգամ հայկական ընտրանին մասնակցել է 2005-ին:
Հետհաշվարկի մեկնարկը պաշտոնապես տվեցին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: ՀՖՖ նախագահն իր խոսքում ասաց.
«Հարգելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ ֆուտբոլասերներ, Երևանի քաղաքապետի հետ տվեցինք սպորտային մեծ իրադարձության մեկնարկը. Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլը կայանալու է Երևանում: Կարծում եմ՝ դա աննախադեպ սպորտային իրադարձություն է: Կարող ենք նշել, որ հուլիսին Երևանը լինելու է Եվրոպայի ֆուտբոլային մայրաքաղաքը: Այդ իրադարձություն էլ ավելի մեծ ճանաչում է բերելու մեր քաղաքին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետ պարոն Մարությանին և քաղաքապետարանի ողջ անձնակազմին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային այս գործում աջակցելու համար: Կարծում եմ՝ պետական մարմինները ևս կաջակցեն, և կկարողանանք կազմակերպել ֆուտբոլային մեծ տոն: Շնորհակալություն բոլորիդ այսօրվա միջոցառմանը մասնակցելու համար, ուրախ ենք այսօրվա համար: »
Այնուհետև Երևանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության մասին իր կարծիքը հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը.
«Շնորհակալություն մեր քաղաքում ֆուտբոլային այսպիսի միջոցառում կազմակերպելու համար: Մեր երկրի պատմության, երևի թե, խոշորագույն սպորտային իրադարձությունն է: Իրոք, հուլիս ամսվա ընթացքում Երևանն ու Հայաստանը կդառնան Եվրոպայի կենտրոնը: Քաղաքապետարանի ողջ անձնակազմը պատրաստ է ընդունելու զբոսաշրջիկներին և մասնակիցներին: Վստահեցնում եմ ձեզ՝ ամեն ինչ անցկացվելու է ամենաբարձր մակարդակով:»
Վերջում պաշտոնյաներն ու ներկաները հաջողություն մաղթեցին Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականին՝ նշելով, որ պատանի ֆուտբոլիստներն ունեն հանրությանն ուրախացնելու աննախադեպ հնարավորություն:
Առաջնությանն ընդառաջ նոր միջոցառումներ են սպասվում: Իսկ վիճակահանությունը կկայանա մայիսի 31-ին՝ Երևանի «Մարիոտ Արմենիա» հյուրանոցում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
2238 դիտում
19:52 31-05-2021
Հյուսիսային պողոտայում կտրվի Տոկիոյի օլիմպիական խաղերին նվիրված ժամացույցի հետհաշվարկի մեկնարկը
1678 դիտում
22:02 25-09-2024
«Նոան» Երևանի կենտրոնում տեղադրել է Կոնֆերենցիաների լիգայի հետհաշվարկի վահանակը
4257 դիտում
19:47 29-04-2017
Վոլգոգրադում այսօր կայացավ ժամերի հետհաշվարկի արարողությունը:
Այս բաժնից
2272 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ
2620 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
3925 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային