211652_close_icon
views-count1899 դիտում article-date 15:44 07-04-2019

Մենք ունենք գերնպատակ՝ վերադարձնել մեր պատիվը. Սասուն Միքայելյանն ընտրվեց ԵԿՄ նախագահ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/04/07/sasun-mikayelyan/2967329]Tert.am[/url]-ը գրում է. Երկրապահ կամավորականների միության նախագահ ընտրվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: Ընտրվելուց հետո նա պաշտոնապես երդվեց ծառայել ժողովրդի շահերին: «Ես պաշտպանելու եմ մեր բոլորիս պատիվը, թող ոչ ոք չկասկածի: Մենք ունենք գերնպատակ՝ վերադարձնել մեր պատիվը, ծառայել Արցախի աշխարհի, մեր զինվորների հզորացման համար»,-երդվելուց հետո իր ելույթում ասաց Միքայելյանը: ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարին նաև որոշվեց կրճատել վարչության անդամների թիվը և 186-ից դարձնել 25: ԵԿՄ նոր վարչությունում յուրաքանչյուր մարզից մեկական ներկայացուցիչ ընդգրկվեց: Երկրապահ կամավորականների միության վարչության մարզային ներկայացուցիչներն են՝ Մանվել Օհանյանը (Սյունիք), Հովիկ Օհանյանը (Վայոց Ձոր), Արամ Սարգսյանը (Արարատ), Մուկուչ Սափեյանը (Արագածոտն), Բարսեղ Բարսեղյանը (Շիրակ), Գառնիկ Միքայելյանը (Կոտայք), Գագիկ Խաչատրյանը (Գեղարքունիք), Սամսոն Խաչատրյանը (Լոռի), Անդրանիկ Մկրտչյանը (Երևան), Վարդան Պետրոսյանը (Տավուշ), Ռուստամ Գասպարյանը (Արմավիր): Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/04/07/sasun-mikayelyan/2967329]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր