41957 դիտում
18:57 07-04-2019
Արտակարգ դեպք Արարատի մարզում. անչափահասն ու նրա եղբայրը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բուժակին որպես կաշառք տվել են 50 հազ. դրամ՝ 4 բջջային հեռախոսներ իրենց դատապարտյալ հորը փոխանցելու համար
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ապրիլի 5-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ Մասիսի ոստիկանապետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ, Այնթափ գյուղից ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկել նույն գյուղի բնակիչներ, 16-ամյա Խ. Գ.-ին և 29-ամյա Գևորգ Գրիգորյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բերման ենթարկվածները եղել են Գ. Գրիգորյանի վարած ՎԱԶ-2121 մակնիշի 36 AՍ 597 համարանիշի ավտոմեքենայում:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ 20:00-ի սահմաններում, Խ. և Գ. Գրիգորյանները Գետափնյա գյուղում հանդիպել են Գեղանիստ գյուղի բնակիչ, 54-ամյա Արմեն Մնացականյանին, որպես կաշառք նրան են փոխանցել 50 հազ. դրամ, ինչի դիմաց Ա. Մնացականյանը 4 բջջային հեռախոս պետք է տեղափոխեր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ իրենց հորը, դատապարտյալ Անդրանիկ Գրիգորյանին փոխանցելու համար:
Գ. Շամշյանի տեղեկություններով, երեկ՝ ապրիլի 6-ին, ոստիկանները Ա. Մնացականյանին իր Mercedes մակնիշի 35 RX 427 համարանիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ Ա. Մնացականյանը ոստիկաններին է ներկայացրել 4 բջջային հեռախոսները:
Փաստի առթիվ ոստիկանության Մաիսիս բաժնի հետաքննչական բաժանմունքում կաշառակերության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:
Ա. Մնացականյանը, Խ. և Գ. Գեևորգյանը բաց են թողնվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Մնացականյանը աշխատում է «Արմավիր» քրեատարողական հիմնարկում, որպես բուժակ, 3-րդ կարգի մասնագետ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1003 դիտում
12:00 02-08-2023
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բուժքրոջ մոտից հայտնաբերել և առգրավել են բջջային հեռախոսներ
1369 դիտում
12:16 19-04-2024
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
2286 դիտում
11:09 04-11-2019
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ է մահացել