ԱԻ նախարարի մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը վերանշանակվել է նույն համակարգում որպես խորհրդական
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը վերանշանակվել է նույն համակարգում խորհրդականի պաշտոնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մամուլի խոսնակի պաշտոնում Ասիլյանին կփոխարինի Էդմոն Զարգարյանը:
Սաթենիկ Ասիլյանը 2009 թվականից աշխատել է Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության բաժնում, 2014թ. նշանակվել է էկոնոմիկայի նախարարի խոսնակ, այնուհետև աշխատել է Կառավարության Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում: Ներգրավված է թվային հաղորդակցության մի շարք ծրագրերում: