1773 դիտում
23:34 10-04-2019
Ուկրաինայում Հայաստանի նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանը մասնակցել է Տարաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարանում անցկացվող կլոր սեղանին
Ապրիլի 9-ին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանը մասնակցեց Տարաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարանում կազմակերպված՝ «Բարձրագույն կրթության վերափոխումը. նորորարական համալսարան 4.0» խորագրով կլոր սեղանին։ Ձեռնարկը նվիրված էր ուկրաինա-չինական նորարարական կենտրոնի բացմանը։
Համալսարանի ռեկտոր՝ ակադեմիկոս Լեոնիդ Գուբերսկու (Леонид Губерский) բացման խոսքից հետո ելույթ ունեցավ դեսպան Տիգրան Սեյրանյանը, որը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց «ԹՈւՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, հույս հայտնելով, որ ապագայում դրա մասնաճյուղը կբացվի նաև Ուկրաինայում, Փարիզի և այլ կենտրոնների օրինակով։ Ավարտելով իր խոսքը, հայ դիվանագետը նշեց, որ «նախագիծը կարող է հանդիսանալ կրթության և ՏՏ ոլորտների հայ-ուկրաինական համագործակցության փայլուն օրինակ»։ «ԹՈւՄՈ»-ի կոնցեպտը մեծ հետաքրքրություն առաջացրեց ներկաների շրջանակում։
Կլոր սեղանի շրջանակներում տեղի ունեցավ դեսպան Սեյրանյանի և համալսարանի ռեկտորի առանձնազրույցը։ Կողմերը պայմանավորվեցին ջանքեր գործադրել Երևանի պետական համալսարանի և Կիևի ազգային համալսարանի միջև գործակցությունը վերականգնելու և զարգացնելու ուղղությամբ։
Նմանատիպ նյութեր
1667 դիտում
21:30 02-08-2019
Դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Կիևի մարզային պետական վարչակազմի նորանշանակ ղեկավար Միխայլո Բնո-Այրիյանին
1585 դիտում
15:29 24-04-2019
Ուկրաինայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 104-ամյակին նվիրված կլոր սեղանին
1566 դիտում
19:46 18-05-2016
Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը Պրահայի Անգլո-Ամերիկյան համալսարանում հանդես եկավ դասախոսությամբ
Այս բաժնից
823 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
658 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
763 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված