211652_close_icon
views-count1670 դիտում article-date 21:30 02-08-2019

Դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Կիևի մարզային պետական վարչակազմի նորանշանակ ղեկավար Միխայլո Բնո-Այրիյանին

Հուլիսի 31-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպեց Կիևի մարզային պետական վարչակազմի նորանշանակ ղեկավար Միխայլո Բնո-Այրիյանի (Mykhailo Bno-Airiian) հետ։ Հանդիպման սկզբում դեսպան Սեյրանյանը շնորհավորեց հայազգի նահանգապետին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթեց պատասխանատու պաշտոնում։ Միխայլո Բնո-Այրիյանը ներկայացրեց իր առաքելության առաջնայնությունները և Կիևի մարզում արմատական բարեփոխումների ծրագիրը։ Նահանգապետը մեծապես կարևորեց միջազգային կապերի զարգացումը։ Այս առումով զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-ուկրաինական ապակենտրոնացված համագործակցության հեռանկարների և Հայաստանի մարզերից մեկի ու Կիևի մարզի միջև գորընկերային կապեր հաստատելու, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունների վերաբերյալ։ Դեսպանն ուկաինացի պաշտոնյային ներկայացրեց Հայաստանում ընթացող խորքային բարեփոխումների մասին։ Տիգրան Սեյրանյանը և Միխայլո Բնո-Այրիյանը քննարկեցին նաև մարզում բնակվող և գործունեություն ծավալող հայերի խնդիրները։

Նմանատիպ նյութեր