211652_close_icon
views-count1778 դիտում article-date 19:49 10-04-2019

Կարեն Բարսեղյան. Մեր ֆուտբոլիստները բնավորություն և կամք դրսևորեցին

Հայաստանի Մ-18 հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը Հայաստան Մ-18-Կիպրոս Մ-18 հանդիպումից (3:3) անմիջապես հետո տվեց իր մեկնաբանությունը դիտարժան հանդիպման վերաբերյալ. «Կարծում եմ՝ շատ դիտարժան հանդիպում էր: Մենք ինքներս մեզ համար շատ լուրջ խնդիրներ ստեղծեցինք խաղասկզբում, բայց փառք ու պատիվ տղաներին, որ բնավորություն ցույց տվեցին ու կարողացան դուրս գալ այս իրավիճակից: Ես ինքս հասկանում եմ, թե որքան ծանր է նման գոլեր բաց թողնելը և հետո խաղի ընթացքը բեկելը: Շատ շնորհակալ եմ տղաներին կատարած աշխատանքի համար: Շատ բարդ է 0:3-ից հետո հավասարեցնել խաղի հաշիվը: Շատ գովելի է, քանի որ ֆուտբոլիստները բնավորություն և տղամարդկություն ցույց տվեցին: Հուսով եմ՝ սա մեծ խթան կլինի նրանց կարիերայի հետագա աճին և զարգացմանը: Ինչ վերաբերում է մեր խաղին, ապա երկու տարբեր խաղակեսեր անցկացրեցինք: Առաջին կեսում փորձում էինք ագրեսիվ խաղալ, բայց բաց թողած գոլը խառնեց մեր պլանները: Դրանից հետո ունեինք գոլ խփելու ռեալ հնարավորություն, որը չկարողացանք օգտագործել: Երկրորդ գոլը շատ անհարմար պահի ընդունեցինք՝ երկրորդ կեսի մեկնարկում: Դա շատ ծանր հոգեբանական պահ է, մանավանդ 17-18 տարեկան ֆուտբոլիստների համար: Դրա համար ես շատ գոհ եմ, որ նրանք չկորցրեցին հավատը նույնիսկ 3-րդ գոլը ընդունելուց հետո: Այս խաղում ամենակարևորը հավատն էր սեփական ուժերի նկատմամբ, հավատը, որ մենք էլ կարող ենք ֆուտբոլ խաղալ, գոլ խփել: Եթե նկատեցիք, մենք 2 գերազանց գոլ խփեցինք, որը թիմային կոմցինացիոն աշխատանքի արդյունք էր: Հուսով եմ, որ այս արդյունքը դրական լիցքեր կհաղորդի մեր թիմին և մենք կփորձենք շարժվել առաջ: Իհարկե, երկու օր հետո նորից խաղ ունենք Կիպրոսի դեմ: Կփորձենք հոգնած ֆուտբոլիստների փոխարեն մյուսներին օգտագործել, չնայած մենք շատ լուրջ կադրային խնդիրներ ունենք: Մեր 4-5 առանցքային ֆուտբոլիստները բացակայում են: Այսօր դա չերևաց, քանի որ մյուս տղաները, որոնք մտան խաղադաշտ, ապացուցեցին, որ ոչնչով չեն զիջում մյուսներին»:

Նմանատիպ նյութեր